National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.03.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
1 / 2

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Շնորհավորելով Օլեքսանդր Պավլյուկին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նա հաջողությամբ կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը` ուղղված ԵԽ-ՀՀ գործընկերային կապերի հետագա ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս առումով ԱԺ նախագահը կարեւոր համարեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, որը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու ստանձնած պարտավորությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցության խորացումը, ինչին աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Պավլյուկը կարեւորեց ԵԽ-ՀՀ համագործակցության հետագա զարգացումը տարբեր ուղղություններով: Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր, Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ 2013 թվականի մայիսի 16-ից ստանձնելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչը նոր որակ կհաղորդի ԵԽ-ՀՀ փոխգործակցությանը: Նրա խոսքով` Հայաստանը ստացել է եզակի հնարավորություն դրսեւորելու իր առաջնորդելու կարողությունները եւ հավատարմությունը եվրոպական արժեքներին: ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի հետ արդյունավետ փոխգործակցությունը եւ համոզմունք հայտնեց, որ մայիսի 29-31-ը Երեւանում անցկացվելիք ԵԽԽՎ Նախագահական կոմիտեի, Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի նիստերը մեծապես կնպաստեն ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԽԽՎ միջեւ համագործակցության խորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am